Հատվող եթեր

Մետաքսը խոսեցնողը․ «Հատվող եթեր»

Վերջերս Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում բացվեց մի շատ յուրահատուկ անհատական ցուցահանդես. ստեղծագործություններ` կատարված մետաքսի վրա: Ցուցահանդեսը կրում էր «Սաղարթ» խորագիրը և նվիրված էր Թարգմանչաց տոնին:

Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է, որին հաջողվել էր ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման նոր տեխնիկայով ներկայացնել հայոց այբուբենի տառերը՝ որպես արվեստի գործ:

Արմենուհի Սաղդասարյանը, քաջատեղյակ լինելով արաբական գեղադրության արվեստին, յուրովի ուսումնասիրելով և բացահայտելով հայկական տառարվեստի ու մանրանկարչության առանձնահատկությունները, ստեղծում է ինքնատիպ արվեստ՝ համադրված հայկական զարդարվեստի նախշերով, կենդանակերպի, ինչպես նաև հայկական առասպելական խորհրդանիշերով, իհարկե, համեմված ժամանակի շնչով և ընկալումներով:

Զրույց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի և արվեստաբան Օվսաննա Քարամյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button