

Մաեստրոներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը շարունակում են խոսել ու պատմել կոմպոզիտոր, Հայաստանի առաջին ժողովրդական արտիստ, նաև իրավաբան Ալեքսանդր Սպենդիարյանի մասին։
Երևանում բացված երաժշտական առաջին դպրոցը, Խանջյան փողոցի վրա գտնվող, կրում է հենց նրա անունը։ Դպրոցի մուտքի մոտ 1971 թվականին տեղադրվում է կոմպոզիտորի մարմարյա կիսանդրին։
Երկու հանճարեղ ստեղծագործողների՝ Սպենդիարյանի ու Թումանյանի հանդիպումը դառնում է ճակատագրական ո՛չ միայն իրենց, այլև հայ մշակույթի համար։
«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են խոսել հայ ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործության ու դրա առանձնահատկությունների մասին։