ԿարևորՀասարակություն

Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացուն թույլ չեն տվել անցնել

Թարմացում: 09:49 դրությամբ ճանապարհը բաց է:

Կարեն Գրիգորյանը գիշերային հերթափոխից հետո, առավոտյան ժամը 5.30-ին տուն` Ճակատեն բնակավայր էր գնում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցները  արգելել են նրա տեղաշարժը՝ նշելով, որ ճանապարհը փակ է։

— Աշխատանքից վերադառնում էին տուն, առավոտը ժամը 5.30-ին, Կապան-Ճակատեն ճանապարհին ռազամական ոստիկանները կանգնեցրին ինձ, ասեցին ուր ես գնում, ասի՝ տուն։ Չթողեցին, ճանապարհը թուրքերը, ադրեբեջանցիները փակել են, տեղաշարժ չեն թողնում։ Հարց տվի ասի խի են փակել, ասաց շինարարական աշխատանքներ են կատարում։

Իսկ այլընտրանքային ճանապարհ կա դեպի Ճակատեն և այդ տարածքի այլ գյուղեր։

Այլընտրանքային կառուցումը կիսատ է մնացել։ Պիտի Մեղրիով հասնես Ծավ ու հետո իջնես այդ գյուղերը։ Փաստորեն մոտ 90-100 կմ ճանապարհ պիտի անցնեմ՝ 10 կմ-ի փոխարեն։

Իսկ ռազմական ոստիակնները չասացի՞ն երբ բաց կլինի։

Չգիտեին, ասեցին, լույսը բացվի, համապատասխան մարմինները կկարգավորեն:

Այդ ուղղությամբ  5 գյուղ կա՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն Ծավ, Ներքին Հանդ։

Ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ գիշերվանից
00։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության
տակ գտնվող հատվածում մաքսակետեր կտեղադրի և կիրականացնի մաքսային ու
սահմանային հսկողություն, Հանրային հեռուստաընկերության եթերում
հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button