ԿարևորՀասարակություն

Կապան-Ճակատեն ավտոճանապարհը բացվել է

Կապան-Ճակատեն ավտոճանապարհը բացվել է: Քաղաքացիները կարողանում են անարգել երթևեկել այդ ճանապարհով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացուն թույլ չեն տվել անցնել։ Ռազմական ոստիկանները պատճառաբանել են, թե շինարարական աշխատանքներ են իրականացվում։

«Ոչ մի շինարարական աշխատանք չեն արել։ Ամեն դեպքում, դեռ չի երևում։ Ինձ թվում է՝ նույն ճանապարհն էր, որ կար երեկ»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքացին՝ Կարեն Գրիգորյանը։

Նա գիշերային հերթափոխից հետո՝ առավոտյան ժամը 5.30-ին, տուն` Ճակատեն բնակավայր էր գնում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցները  րգելել են նրա տեղաշարժը։

Ցուցադրել ավելի
Back to top button