ԿարևորՀասարակություն

Դատարանի որոշմամբ կասեցվել է Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի պաշտոնավարումը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի որոշմամբ կասեցվել է Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանի պաշտոնավարումը։ Նման միջնորդություն դատարան ներկայացրել էր դատախազը։ Այս մասին Ռադիոլուրին տեղեկացրեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Պետական քոլեջին վերաբերող քրեական գործը հարուցվել է այդ կառույցում պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումներից հետո։ Անժելա Մաքյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Գործի քննությամբ 12 ուսանողի անձնական գործերի զննությունից պարզվել է, որ նշված ուսանողների՝ Հայաստանից դուրս լինելու ժամանակահատվածում կազմակերպության դասախոսների կողմից ստուգման գրքույկներում եւ մատյաններում դրվել են գնահատականներ, ներկա լինելու նշումներ, չհանձնված քննությունների, ստուգարքների գնահատականներ։

Մաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Տիկին Մաքյանը , սակայն հայտարարել է, որ քաղաքական հաշվեհարդար է իր նկատմամբ այս մեղադրանքը, քանի որ նրա տղան Գոռ Թադևոսյանը Կապանի համայնքապետի տեղակալն է, եւ «Շանթ դաշինքի» ցուցակում առաջադրվել է ավագանու անդամի թեկնածու։

Տես նաև՝ Չարաշահումներ Կապանի քոլեջում

Ցուցադրել ավելի
Back to top button