ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական մաքսակետը չի գտնվում ՀՀ տարածքում․ Փաշինյան

Ադրբեջանական մաքսակետը չի գտնվում ՀՀ տարածքում, այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ գիշերը՝ ժամը 00․00-ից Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետին։

«Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը մաքսատուրքեր է գանձում Գորիս-Կապան ճանապարհով ընթացող իրանական բեռնատարներից, այն է՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Էյվազլի-Չայզամի հատվածով։ Երեկ ոչ պաշտոնական ծանուցում ենք ստացել ՀՀ քաղաքացիների և բեռների համար անձնագրային և մաքսային հսկողություն իրականացնելու պլանների մասին»,-ասել է վարչապետը։

Նա հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհն արդեն պատրաստ է, և որևէ գյուղ չի կտրվում։

«Հիմա կարող է հարց ծագել, իսկ հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամադրությունը, ինչը անընդունել է մեզ համար»,- մանրամասնել է վարչապետը։

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ միջանցքային տրամաբանություն երբեևէ չեն քննարկել և չի քննարկվելու։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան մայրուղով երթևեկող իրանցի վարորդներին, ըստ վարչապետի, նրանց վիճակը մնում է անփոփոխ, սակայն նրանք այժմ կարող են ընտրել այլընտրանքային ճանապարհը՝ առանց հավելյալ մաքսատուրքերի։

Ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ գիշերը
00։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության
տակ գտնվող հատվածում մաքսակետեր կտեղադրի և կիրականացնի մաքսային ու
սահմանային հսկողություն, Հանրային հեռուստաընկերության եթերում
հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button