Սփյուռքի ձայնը

Սևամորթներն ու հրեաները անգլալեզու հայկական ռադիոյի ունկնդիր․ «Սփյուռքի ձայնը»

Օտարները՝ Դեթրոյդի հայկական ռադիոյի ունկնդիր: Ի՞նչն է հետաքրքրում հայկական ռադիոյի եթերում օտարներին, Դեթրոյդի ռադիոյի հիմնադիր և տնօրեն Երվանդ Ազատյանը նշում է. «զարմանլի է, բայց փաստ, որ մեր եթերը ունկնդրում և շատ հաճախ հարցերով և մեկնաբանություններով զանգահարում են օտարները՝ սևամորթներն ու հրեաները»,- նշում է ռադիոյի տնօրենը:

Հայերը տարիների ընթացքում համակերպվել են այն մտքի և փաստի հետ, որ իրենց ինքնությունը ներկայացնող այս միջոցը կա, գոյություն ունի, ասում է Երվանդ Ազատյանը:

Նա նշում է, որ հենց այդ է պատճառներից մեկը, որ հայությունը հաճախ անհաղորդ է մնում իրենց աշխատանքներին։ Դեթրոյդի հայկական ռադիոն տասնամյակների պատմություն ունի։ Այն հիմնադրվել է հայ համայնքի այն հայ ներկայացուցիչների համար, որոնք հայերեն չգիտեն։ Ի՞նչ հաղոդումներ են պատրաստվում ռադիոկայանում, ովքե՞ր են դրանք պատրաստում, ինչո՞ւ անգլերենից բացի չեն պատրաստվում հայերեն հաղորդումներ։

Երվանդ Ազատյանը նկատում է. «Հիմնադրման օրից էր որոշված եթերը անգլերենով ապահովել: Դա մի քանի բացատրություն ուներ. նախ, որ նույն տարածաշրջանում կար այլ հայկական, հայերենով հնչող ռադիո, հետո նաև հասկանալի էր, որ անգլերենը, լավ անգլերենը ավելի ընդունելի կլինի բոլորի կողմից: Ընտրեցինք հաղորդավարների, որոնք ճանաչում ունեն ԱՄՆ-ում՝ Ջուդի Ադամս, Շարլին Ափիկյան և Սյուզի Կասանջյան: Նրանք բոլորը դաշնակահարներ են, սակայն շատ լավ չեն տիրապետում հայկական երաժշտությանը։ Տարիների իմ աշխատանքի շնորհիվ, նրանք սկսեցին տարբերել հայկական երաժշտությունը թուրքական և անորակ երաժշտությունից»,-ավելացնում է:

Անգլալեզու հայկական ռադիոն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը՝ եթերում հնչեցնելով հայ կոմպոզիտորների գործերը, իսկ բոլոր այն գոծերը, որոնք համաշխարհային երգահաններին են պատկանում, հայ երաժիշտների կատարմամբ է ներկայացվում: «Այսօր մենք հետաքրքիր արխիվ ունենք ձևավորած, ձայներ և ստեղծագործությունների կատարումներ, որոնք կատարել են հայ հանրաճանաչ երաժիշտներ: Դրանք պահպանվել են մեր արխիվում»,-ասում է Երվանդ Ազատյանը:

Back to top button