Ձեր փաստաբանը

Հասարակական կազմակերպություն գրանցելու անհրաժեշտ քայլեր․ «Ձեր փաստաբանը»

ՀԿ գրանցելու հետ կապված անհրաժեշտ քայլեր, ՀԿ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն և ՀԿ գործունեության նկատմամբ հսկողություն

ՀԿ գրանցելու համար անհրաժեշտ քայլերն են՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործաալությունում գրանցվել։ Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը ՀԿ գրանցելու համար: Այդ փաստաթղթերն են՝ դիմում, ՀԿ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշում կամ հիմնադիր ժողովի արձանագրություն, իրավաբանական անձի կանոնադրություն, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ, հասարակական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: ՀԿ կանոնադրության ճիշտ կազմումը, որի համար իրավական հիմք են հանդիսանում հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքն ու ՀՀ արդարադատության նախարարի 2017թ.-ի մայիսի 25-ի N 280-Ն հրամանը։

Կարո՞ղ է արդյոք ՀԿ-ն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և ինչպե՞ս է օգտագործում ստացված շահույթը։ Ո՞ր մարմինն է ՀԿ-ների գործունեության նկատմամբ իրականացնում հսկողություն։ Պարզաբանում է փաստաբան, իրավաբան, փորձագետ Մարատ Ատովմյանը։

Back to top button