Վերնատուն

Ստամբուլյան հետազոտությունը՝ «ճանաչման ջանքի պատմություն»․ «Վերնատուն»

«Ֆոտո Գալաթասարայ․ Պատկերների հյուրասենյակ» ցուցահանդեսը Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարիչ Մարիամ Շահինյանի արխիվի պատմությունն է։

Այն նաև գրող, հետազոտող Անահիտ Ղազարյանի անհատական փորձառության պատմությունն է․ երբ հրաժարվում են նրան արխիվ տրամադրել և նա զրոյից պիտի ստեղծի իր սեփական, անհատական արխիվը՝ փնտրելով այն Ստամբուլի հնավաճառանոցներում՝ հազարավոր փոշոտ լուսանկարների միջից գտնելով «Ֆոտո Գալաթասարայ» հեղինակային կնիքով լուսանկարները։

«Շահինյանին գտնելու իմ ողջ ճամփորդությունը, ճանաչման ջանքի պատմություն է։ Ես ուզեցել եմ ճանաչել մի բան, որը չի ներկայացվել ինձ, որպես իմ պատմություն», – ասում է Անահիտ Ղազարյանը։

Ինչի՞ մասին է պատմում լուսանկարիչ Մարիամ Շահինյանի արխիվը։ Ինչո՞ւ է կարևոր փնտրել և գտնել հայկական հետքը Ստամբուլում։ «Կարևոր է այսօրվա դիրքերից գնալ և փնտրել այդ հետքը։ Կարևոր է ինքնաճանաչողության և ինքդ քեզ «մտածելու» համար։ Ինչ ես մտածում քո մասին և ինչ ժառանգության կրող ես դու», – մեկնաբանում է Անահիտ Ղազարյանը և հավելում, որ հանգիստ չի թողնելու Շահինյանին, քանի դեռ չի գրել լուսանկարչի արխիվի պատմությունը, որը նաև իր պատմությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button