ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կանցկացնեն։

Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունից։

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին կընդունեն իրենց ռուս գործընկերներին` նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին, նոյեմբերի 12-ին Փարիզում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button