ԿարևորՀասարակություն

ՊՆ-ն հերքում է, թե Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպ է եղել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին լուրը։

«Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ, բացարձակ սուտ է», – «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՆ-ից հայտնել են, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Ցուցադրել ավելի
Back to top button