ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն

Ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը
00։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության
տակ գտնվող հատվածում մաքսակետեր կտեղադրի և կիրականացնի մաքսային ու
սահմանային հսկողություն, Հանրային հեռուստաընկերության եթերում
հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք», – ասել է Գրիգորյանը։

«Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհը պատրաստ է: Ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», – նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ցուցադրել ավելի
Back to top button