ԿարևորՍպորտ

Հայաստանը ծանրամարտի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 հոգով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ասել է տղամարդկանց հավաքականի գլխավար մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրորդները վերադարձել են Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքից, որտեղ մասնակցել են ուսումնամարզական հավաքի: Այժմ նրանք մարզումները կշարունակեն Երևանում և Աբովյանում:

Ալավերդյանը գոհ է տղաների աշխատասիրությունից, կարգապահությունից: Ափսոսում է, որ հնարավոր չեղավ բուժել ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոնի կոչումը նվաճած, էջմիածինցի Կարեն Ավագյանի գոտկատեղի վնասվածքը: Այդ պատճառով նա զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Մասնագետը նաև ասել է, որ աշխարհի առաջնության ավարտից հետո տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական գագաթաժողովը: Կքննարկվեն բազմաթիվ հարցեր, որին կհաջորդի նախագահի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button