Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը հանդես է եկել նոր ձայնագրությամբ

Նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի, տաղանդաշատ օպերային երգիչներ Լոուրենս Բրաունլիի և Սարա Քոբուրնի մասնակցությամբ տեղի ունեցած ՊՈՒՐԻՏԱՆՆԵՐ օպերայի ձայնագրությունը, ըստ հեղինակավոր Opera News ամսագրի, արդեն իսկ արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին:

Ամերիկյան DELOS ստուդիայում կատարված Բելլինիի ՊՈՒՐԻՏԱՆՆԵՐ օպերայի հիշյալ ձայնագրությունը, ըստ ամսագրի նոյեմբեր ամսվա հրապարակման, վստահորեն կունենա իր ուրույն տեղը այսօրինակ ձայնագրությունների շարքում:

Կոնստանտին Օրբելյանն արդեն երկար տարիներ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է: Հենց նրա ջանքերով և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է, որ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը մշտապես լավագույնս են ներկայանում աշխարհի հեղինակավոր բեմերում:

Opera News ամսագիրը փաստում է, որ Կ. Օրբելյանը հմտորեն կարողանում է յուրաքաչյուր կատարողի առջև անհատական պահանջներ դնել միաժամանակ արտիստին տալով ստեղծագործական լիարժեք ազատություն: Հենց սա է այն կարևոր մասնագիտական գիծը, որով առանձնանում է Կ. Օրբելյանի երաժշտական ձեռագիրը: Դելոսի կողմից արված հիշյալ ձայնագրությունը էականորեն շահեկան դիրքերում է հայտնվում նաև արտիստների բարձր պրոֆեսինալիզմի շնորհիվ:

Մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ կյանք ստացած այս ձայնագրությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել երաժշտական աշխարհում ճանապարհ հարթելով հետագա նոր ձայնագրությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button