ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ցավակցական հեռագիր է հղել երգչուհու մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին:

Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անզուգական կատարումների միջոցով նա կենդանի էր պահում ու հարստացնում մեր ազգային արվեստը, այն արժանիորեն ներկայացնում աշխարհին՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերն ու հարգանքը:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա բազմահազար երկրպագուներին։

Մեծատաղանդ արցախուհու հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Ցուցադրել ավելի
Back to top button