ԿարևորՀասարակություն

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը այս պահին՝ լուսավորված հայկական եռագույնով։

Ինչպես հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։

«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,- ասված է գրառման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button