ԿարևորՀասարակություն

Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում, կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։ Էսքիզային և նախագծային աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի 1-ին։ Նախագիծը կատարվում է Converse Bank-ի աջակցությամբ։

Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ հուշարձանի տարածքում շրջայց են կատարել և քննարկել են կանաչ անկյունների ստեղծման ծրագիրը։ 

Հուշարձանների տարածքում կանաչ անկյունների ստեղծումն իրականացվելու է հայաստանյան բուհերի՝ միջավայրի դիզայն, նախագծում, դենդրոլոգիա բաժինների ուսանողների կողմից՝ որակավորված ճարտարապետի հսկողության ու ղեկավարության ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button