ԿարևորՀասարակություն

Արտագնա աշխատանքի մեկնողները Ռուսաստանում պետք է բուժզննում անցնեն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ։

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին դաշնային օրենքի և Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին 2021 թ. հուլիսի 1-ի դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

– մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում,
– ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ-վիրուս) հետևանքով առաջացած հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով,
– տվյալ բժշկական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցացային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշկական փաստաթղթերը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է:

Ինչպես և՝

ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բուժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգեներգործուն դեղերի օգտագործման կամ ՄԻԱՎ-ի փաստը:

Ցուցադրել ավելի
Back to top button