Հայագիտակ

Փնտրեց դեղաբույսեր, հայտնաբերեց դամբարաններ․ «Հայագիտակ»

Դավիթ Աբրահամյանի մտքով չէր էլ անցնում, որ դեղաբույսեր հավաքելիս սարի լանջին գտած բրոզե մանր-մունր իրերը հնագիտական իրարանցում կառաջացնեն։

Լուսանկարեց, ուղարկեց հնագետներին և ահա ․․․ գտնվեցին ուշ բրոնզեդարյան- վաղ երկաթե դարով թվագրվող հետաքրքիր դամբարաններ, որոնք այսօր ուսումնասիրում են մասնագետները։

«Միայն թե ոսկի գտնելու ակնկալիքով մարդիկ չավերեն պեղավայրը։ Այստեղ ոսկի չկա և չէր էլ կարող լինել»,- ասում է հնագետ Մելինե Սիմոնյանը։

Back to top button