ԿարևորՔաղաքական

Իսրայելի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ են ներկայացրել

Քնեսեթի մի քանի ընդդիմադիր պատգամավոր այսօր օրինագիծ է ներկայացրել՝  Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ին որպես հիշատակի օր սահմանելու մասին, հայտնում է The Jerusalem Post-ը։

Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Քնեսեթում փորձ է արվում Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

2018թ․-ին «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգն առաջարկել է Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որը, սակայն, չեղարկվել է կառավարության դիմադրության պատճառով: «Մերեց»-ը 1989 թվականից է բարձրացնում այս հարցը։

2019թ․-ին Քնեսեթի մի շարք պատգամավորների, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գեդեոն Սաարը, աջակցություն հայտնեցեն օրինագծին, բայց այն կրկին չքննարկվեց կառավարության կողմից հավանության չարժանանալու պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button