ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են: Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը ավելի են խորանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում են և ունեն 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:

2. Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: Դա երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է ողջ աշխարհում:

3. Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է: Անընդունելի է որևէ թշնամանք:

4. Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button