ԿարևորՍպորտ

Grand Swiss. Գաբրիել Սարգսյանը 7 միավորով 10-րդն է

Ռիգայում ավարտված  Grand Swiss մրցաշարում  աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի համար վիճարկվով երկու ուղեգրերը  նվաճել են Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Ֆիրուջան 11 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Կարուանան ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը վաստակել են 7,5-ական միավոր։ Կարուանան երկրորդ տեղ գրավել է լրացուցիչ ցուցանիշով։

Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է եկել  Գաբրիել Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:

Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավորով գրավել է 17-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը նույնպես վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 26-րդ տեղում: Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 6 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ 4,5 միավոր, Սերգեյ Մովսեսյանը՝ 4 միավոր։

Ցուցադրել ավելի
Back to top button