ԿարևորՀասարակություն

200 լարի՝ յուրաքանչյուր պատվաստվող թոշակառուին

Վրաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մինչև հունվարի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստված կենսաթոշակառուները 200 լարի միանվագ հավելավճար կստանան։ Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդի նիստից հետո:

«Այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի, կստանա միանվագ կենսաթոշակային հավելում՝ 200 լարիի չափով»,- նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ հավելավճարը կտրամադրվի պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստանալուց հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button