ԿարևորՀասարակություն

Տեղեկատվական պատերազմ․ ինչպե՞ս էին աշխատում Հայաստանն ու Ադրբեջանը

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն առավելապես ներքին լսարանի հետ էր աշխատում, քան արտաքին։ Դիտարկումը փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սոֆյա Օհանյանինն է։ Նրա խոսքով՝ արտաքին լսարանի համար տարվող աշխատանքը հատվածային էր, ուղղված առավելապես բարեկամերկրներին։ Ներքին լսարանում խուճապային տրամադրությունները, զրուցակցիս կարծիքով, հետաձգվեցին, սակայն չկանխվեցին։ Սա էլ նոյեմբերի 9-ից հետո առաջացած տեղեկատվական քաոսի պատճառներից մեկն էր։

«Քառօրյա  և 44-օրյա պատերազմների ընթացքում ժողովրդի մոտ բուռն ցանկություն առաջացավ գնալու, և հիմա էլ առանձին անհատների մոտ այդ ցանկությունը կա, որ պատերազմը վերսկսելու դեպքում գնալու ենք։ Ինչո՞ւ այդ զգացողությունը կա։ Մեր արժեհամակարգում շատ տարրեր կան, խիստ ազգային, բարոյական, մարդկային որակներն այնքան խորքում են, որ տեղեկատվական պատերազմի մեխանիզմները, որոնք հոգեկանի 4-5 շերտի վրա են կարողանում ազդել,  ավելի խորքերը գնալ չեն կարողանում։ Այն մարդիկ, որոնք հոգեբանական կայուն, խորը արմատներ ունեն, նրանց վրա կարող է և այս ամենը չազդել, մնալ մակերեսին»։

Ներքին լսարանի հետ աշխատելու այլ տարբերակ էր որդեգրելԱդրբեջանը։ Պատերազմների ընթացքում ցանկացած պետություն ներքին լսարանի համար կիրառում է տարբեր, անգամ մանիպուլյատիվ մեթոդներ՝ հանրային ցանկալի վարք, մտածելակերպ  ապահովելու համար՝ ասում է Հակոբյանը։  Հարևան երկրում պատերազմի շրջանում պարզապես անջատվեց համացանցը,  ինչը, զրուցակցիս կարծիքով,  արդյունավետ էր առնվազն այն առումով, որ այդպիսով Ադրբեջանն իրեն պաշտպանեց տեղեկատվական գրոհներից՝ այդ թվում և Հայաստանի։ Մինչդեռ հայերի կողմից  համացանցում տեղադրված ցանկացած նկար, տեսանյութ թշնամու կիբերբանակի խոշորացույցի տակ էր հայտնվում։

«Մեր ղեկավարությունն ինքն էլ, բարձր ղեկավարության մասին չեմ խոսում, բայց շատ շրջանակներ ընդունեցին, որ այս պատերազմի ընթացքում տեղեկատվական պատերազմում մենք պարտվեցինք։ Պարտվեցինք, որովհետև ևս մեկ արտահայտություն եմ ուզում գործածել, որը կարևոր է տեղեկատվական պատերազմ սեփական ժողովրդի դեմ, դա էլ կար»։

Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությանը բնորոշ է մեծ աղմուկ բարձրացնելով տեղեկատվական ցանկալի միջավայր  ձևավորելու կամ զոհի կարգավիճակում ձևանալու մոտեցումը՝ ասում է բանասիրական գիտությունների թեկնաժու Հայկ Նազարյանը։ Նրա դիտարկմամբ՝ այս պատերազմի ընթացքում օգտագործված մեթոդներից մեկն էլ ապատեղեկատվության տարածումն էր։ Օրինակ՝ թշնամին շրջանառում էր հայերի կողմից քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու տեսարանները, կեղծ նկարներ խոցված բնակավայրերից, որտեղ, սակայն, հրթիռներ չէին պայթել։ Սա նախատեսված էր արտաքին լսարանի համար։ Մինչդեռ հայկական լսարանի համար այլ մոտեցում էր որդեգրվել․ վախի  մթնոլորտ ձևավորելու  փորձ էր արվում  ՝ տեխնիկական առավելությունները մատնացույց անելով։ Այդպիսով՝ Ադրբեջանը մեկ փամփուշտով երկու թիրախի էր հարվածում՝ ներքին լսարանում՝ ոգևորություն, հայկական լսարանում՝ անհանգստություն․

«Դա, բնականաբար, բացասական հետևանքներ թողնելու էր, Հայաստանում մտահոգություններ սկսվեցին։ Տվյալ ոլորտի բազմաթիվ մասնագետներ համախմբվեցին՝ փորձելով ուժերը մեկտեղել և կարճաժամկետ ինչ-որ լուծումներ տալ»։

Փորձագետի դիտարկմամբ՝ հայկական տեղեկատվական տիրույթում 1994թ-ից ձևավորվող  թշնամու կերպարը հանգեցրեց այսօրվա իրավիճակին․

«Հայկական տեղեկատվական տիրույթում տասնամյակներ շարունակ թշնամու կերպարը քարոզվել է՝ նրան համեմատելով հայտնի կենդանու հետ։ Մենք դրանով թերագնահատել ենք թշնամուն, աչք փակել նրա հայտարարությունների վրա և միաժամանակ մեզ գերանահատել ենք։ Սա կոնկրետ հետևանքի է բերել, չենք ձգտել հզորանալ և դիմակայել ուժեղ թշնամու, քանի որ նա մեզ ուժեղ չի ներկայացվել։ Եթե մեր քարզչությունը լիներ հետևյալ կերպ․ օրինակ՝ պայքարել  ոչ թե հայտնի կենդանու, այլ բարբարոս կամ ցեղասպան թշնամուն դիմակայելու համար, ապ գուցե մեր ուժերը լարեինք»։

Մինչ Ադրբեջանը կեղծում էր փաստերը, հայկական կողմը վարանում էր հարված հասցնել քաղաքացիական բնակավայրերին՝ ասում է փորձագետը և շեշտում՝ կռվելու ասպետական մոտեցումը ևս իր ազդեցությունն ունեցավ։

«Հայկական տեղեկատվական միջավայրում տիրապետում է ասպետական կռվելու, պայքարելու մոտեցումը։ Այսինքն՝ դու ջենտլմեն ես և ունես կոնկրետ թիրախներ, կռվում ենք թշնամու զինվորի կամ զորքի դեմ։ Սակայն թշնամին այդպես չէր պատերազմում մեր դեմ։ Թշնամին պատերազմում էր այն ամենի դեմ,  ինչը հայկական էր, այդ թվում՝  մշակութային կոթողներ, քաղաքացիական օբյեկտներ։ Այսինքն՝ պատերազմում իրենց թիրախն ավելի մեծ, բազմազան էր, քան մերը»։

Նազարյանը հիշեցնում է, այս խնդրի մասին դեռևս մեկ դար առաջ բարձրաձայնել է Շահան Նաթալին։ Վերջինը կողմերին համեմատել  է ծառի հետ և նշել՝ հայերը ծառի վրա քար են նետում, մինչդեռ թուրքերը կացնով մեր արմատներն են կտրում։

Ցուցադրել ավելի
Back to top button