

Ջութակահար, դիրիժոր, մեկենաս, մարդ՝ ով գիտի, թե որն է գոյության իմաստը, գիտի նաև, թե երաժշտությունը ինչ մեծ դեր կարող է խաղալ հասարակության կյանքում:
«Մենք սովորել ենք, տեսնում ենք, որ արվեստն արտացոլում է կյանքը, բայց չպետք է մոռանանք նաև, որ արվեստը պետք է փոխի այն դեպի լավը»:
«Անտարբերությունը սարսափելի մեղք է: Երբ տալիս ես, դու նույնպես ձեռք ես բերում. ավելանում է լավ զգացողության, ներքին ներդաշնակության մի մասնիկ։ Այդ ժամանակ ա՛յլ կերպ ես նայում աշխարհին»:
Միջազգային և պետական մրցանակներ ու շքանշաններ, պարգևներ ու կոչումներ: Սակայն Սպիվակովի համար կյանքում ամենակարևորը երաժշտությունն է ու բարեգործությունը, և այդ երկուսը երաժշտի կյանքում միահյուսված են:
«Ըստ էության, ես երջանիկ եմ և լիարժեք կյանքով ապրում եմ, երբ բեմի վրա եմ՝ երաժշտության այդ հորձանուտի մեջ, երբ ուրիշ ոչինչ ինձ համար գոյություն չունի։ Այդ պահին եթե նույնիսկ ոտքս պոկեն, ես ոչինչ չեմ զգա»։