ԿարևորՀասարակություն

Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երեք քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երեք քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում՝ Արցախի հանրային ռադիոյին ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը:

«Երեք հոգին ջրմուղ-կոյուղու աշխատողներն են, իսկ մահացածը տրակտորիստ էր՝ 1973 թ․ ծնված։ Այս պահին երեք վիրավորները գտնվում են Հանրապետական ԲԿ-ում, մեկը բազուկի և վզի շրջանում է վիրավորում ստացել, երկրորդը՝ կրծքավանդակի, երրորդն էլ է վզի շրջանում է վիրավորում ստացել։ Այս պահին մեկը վիրահատվում է, բայց վիրավոր քաղաքացիական անձանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Իսախանյանը։

ԱՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյան
Ցուցադրել ավելի
Back to top button