ԿարևորՀասարակություն

Նոր Նորքը բարձունքից. բազմաբնակարան շենքերի տանիքներ են վերանորոգվել (տեսանյութ)

2021թ.բարեկարգման ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանում իրականացվել են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքներ:

Իրականացվել է ավելի քան 12000քմ հարթ տանիքների ընթացիկ վերանորոգում, գործընթացն ավարտական փուլում է:

Մոլդովական 32 և Գյուլիքևխյան 11 հասցեներում իրականացվել է թեք տանիքների հիմնանորոգում՝ 1470քմ մակերեսով: Թեք տանիքների 4000քմ տարածքի բարեկարգման նպատակով բնակիչներին հատկացվել են պրոֆիլավոր տեսակի թիթեղներ:

Գործընթացի որակի և ժամկետների նկատմամբ սահմանված վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի պատասխանատուների կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button