ԿարևորՀասարակություն

Միջին նորոգման աշխատանքներ՝ Վահանավանք տանող ավտոճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին։ Մոտ 2.4կմ երկարությամբ ճանապարհը տանում դեպի միջնադարյան վանական համալիր։

Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, տեղադրվում են ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Դեպի Վահանավանք տանող ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button