ԿարևորՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն անցկացրել է առաջին մարզումը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրել է առաջին մարզումն աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիների հետ խաղերից առաջ:  

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայիից, հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ։

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան այսօրվա ընթացքում։ 

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան վաղը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button