ԿարևորՀասարակություն

Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։

Դավիթը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում:

Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Ցուցադրել ավելի
Back to top button