ԿարևորՀասարակություն

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։

Հանրահավաքի սկզբում կազմակերպիչները հայտարարել են «Համազգային դիմադրություն ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին»։

Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ հանրահավաքին մասնակցելու է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ելույթներով հանդես են եկել «Հայաստան» դաշինքի անդամները և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հանրահավաքի վերջում «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button