ԿարևորՀասարակություն

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության եզրափակչում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 11-7 հաշվով փալուն հաղթանակ է տարել ռուս Արտուր Չեբոդաևի նկատմամբ և ոսկե մեդալ նվաճել։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները ևս տպավորիչ ելույթներ են ունեցել՝ անմասն չմնալով մեդալներից։ Մեր թիմը երիտասարդական ԱԱ-ին ներկայացել է 8 ըմբիշով, որոնցից 7-ը պայքարել են մեդալների համար։

70 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Ցուցադրել ավելի
Back to top button