ԿարևորՀասարակություն

«Զանգեզուրի միջանցքի» թեման փակված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում անցկացնելու մասին այս պահին չկա որևէ պայմանավորվածություն, այսօր Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված էր  դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին.  

«Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարկայնացումն այս հարցում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն տվյալ հարցում որևէ այլ դիրքորշում չի ունեցել: Իրականում ահռելի աշխատանքն է կատարել եռակողմ աշխատանքային խումբը, և ես շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը: Ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն ու աշխատեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button