Մտքի ուժը

Քարվաճառում հայտնաբերած մանրէն կօգտագործեն գարեջրի արտադրության մեջ․ «Մտքի ուժը»

Anoxybacillus karvacharensis. սա աշխարհին անհայտ մանրէ է, կրում է Քարվաճառ անունը, որովհետև հայտնաբերվել է Քարվաճառի տաք աղբյուրներում։ Հայ գիտնականները մոտ տասը տարի ուսումնասիրել են Քարվաճառի տաք աղբյուրներում գտնվող մանրէներն ու հայտնաբերել այս անհայտ տեսակը։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Արմինե Մարգարյանը Քարվաճառից բերված մանրէները ուսումնասիրողներից է։ Պատմում է՝ 2011թ․-ից են սկսել զբաղվել տաք աղբյուրներում տարածված թերմոֆիլ մանրէների ուսումնասիրությամբ։

Բավականին շատ մանրէներ են մեկուսացրել։ Հայաստանն ու Արցախը աչքի են ընկնում տաք աղբյուրների առատությամբ՝ Հանքավան, Բջնի, Արզական, Տաթև, Որոտան, Քարվաճառ ու Զուառ։

Քարվաճառի տաք աղբյուրներում ջերմությունը 70 աստիճան C է, հենց այստեղից մեկուսացրած մանրէում են հետաքրքիր առանձնահատկություն նկատել։ Գենոմն են ուսումնասիրել, ապա համեմատել են առկա տեսակների հետ ու հասկացել, որ այն հայտնի տեսակներից տարբերվում է, ուստի առաջարկել են նոր տեսակ՝ անվանելով մեկուսացման վայրով՝ Anoxybacillus karvacharensis։

Մանրէին աչքի լույսի պես պահում, պահպանում, խնամում են։ Քարվաճառյան մանրէն ոչ միայն լաբորատորիայում ստեղծած հավաքածուում են պահում, այլ նաև Արցախից «գործուղել» են նաև Գերմանիա ու Հարավային Կորեա։

Back to top button