Ժամանակի վկան

Կուզեմ, որ EVN Report-ը դառնա աշխարհի հետ խոսող կարևորագույն հարթակներից մեկը. Մարիա Թիթիզյան․ «Ժամանակի վկան»

1․ Հայաստանում անցած երկու տասնամյակներին հաստատված բազմաթիվ սփյուռքահայերից մեկն էլ EVN Report առցանց լրատվական-վերլուծական անգլիալեզու կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ՀԱՀ դասախոս Մարիա Թիթիզյանն էր։ Նա այսօր իմ հյուրն է և մեր զրույցի թեման լրագրությունն է։

2․ Հեշտ չի եղել հարմարվելու, գործունեություն ծավալելու, անձնական գործն սկսելու ու հաջողություններ գրանցելու գործընթացը, սակայն որոշել են ապրել Հայաստանում ու հաղթահարել բոլոր դժվարությունները։

3․ Ինչպես ասում են՝ ով փնտրում է՝ գտնում է, իսկ ճանապարհը տանում է այն ուղղությամբ, ուր մտքերն ու երազանքներն են։

4․ Լրագրության ոլորտում արդեն բավականին աշխատանքային փորձ ունենալով՝ համոզված է, որ լրագրողը կարող է լինել ազատ, բայց ո՛չ անկախ։

5․ Եթե հետևեին այն կարծրատիպերին, որոնք կան այսօր լրագրության ոլորտում, ապա մի գուցե, հաջողություն չունենային։

6․ Արդյո՞ք նկատել է սեռով պայմանավորված խտրականություն կամ տարբերություններ հայաստանյան լրագրության ոլորտում։

7․ EVN Report-ն այսօր արդեն հայտնի անգլիալեզու հարթակ է, և ո՛չ միայն։ Իսկ ամեն ինչ սկսվեց ընդամենը գաղափարից։

8․ Երբ արդեն ետևում են մնացել դժվարությունները, իսկ թունելի վերջում երևացող լույսը միավորել է լրագրողների, վերլուծաբանների, տեսաբանների, որոնք գրում են EVN Report-ի համար, կարևոր է արձանագրել, որ ամենաէականը առաջին քայլերն են ու սխալներից չվախենալը։

9․ Մարիա Թիթիզյանը բացում է նաև փակագծերը, թե ինչո՞ւ հենց անգլիալեզու լրագրողական հարթակ։

10. Իսկ ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Մարիա Թիթիզյանը որպես EVN Report-ի ղեկավար։

11․ EVN Report-ը որդեգրել է նաև լուրերի և կարծիքների հստակ տարանջատման աշխատելաոճ։

12․ Եվ վերջում, ամփոփելով՝ պարզենք, թե ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը` ըստ Մարիա Թիթիզյանի։

Հավելեմ, որ անձամբ ինձ համար հետաքրքիր էր իմ ու Մարիա Թիթիզյանի լրագրության շուրջ այս զրույցը, մանավանդ, որ մեզ բացի լրագրությունից, կապում էր նաև ընդհանուր մասնագիտական հիմքը՝ պատմությունը։ Նկատել եմ նաև, որ հայաստանյան լրատվամիջոցներն այնքան էլ հակված չեն իրենց լրագրող գործընկերներին հյուր կանչել։ Կան, իհարկե, դեպքեր, որոնք, սակայն, ընդունված գործելաոճ համարել չի կարելի։

Ցուցադրել ավելի
Back to top button