ԿարևորՀասարակություն

Իտալիայի Սենատի նախագահի բացառիկ այցը Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի

Իտալիայի Սենատի նախագահ Ն․Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատիին ընդունել է Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։

Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Տկն․ Կազելլատիի այցը ողջունվել է նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։

Ցուցադրել ավելի
Back to top button