ԿարևորՀասարակություն

«Եկեք պատվաստվենք. Պատվաստումների օր Երևանում»

Նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում ( Մոլդովական փողոց 27/1) տեղի
կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության
նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ
համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել
իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝
պատվաստման կարևորության վերա բերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն
պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Ցուցադրել ավելի
Back to top button