ԿարևորՀասարակություն

Covid- 19. Pfizer-ի հակավիրուսային հաբը 89%-ով արդյունավետ է բարձր ռիսկերի դեպքերում

Կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկյան Pfizer ընկերության փորձարարական հաբը կորոնավիրուային հիվանդության դեպքում 89%-ով նվազեցնում է հոսպիտալացման կամ մահվան ռիսկը խոցելի խմբերում՝ հայտնում է BBC-ն:

Paxlovid դեղամիջոցը նախատեսված է տարեցների և բարձր ռիսկային խմբում գտնվող այլ անձանց համար։ Նախօրեին Միացյալ Թագավորության դեղերը կարգավորող մարմինը հաստատել է Merck Sharp & Dohme–ի (MSD) առաջարկած նմանատիպ այլ դեղամիջոց։

Pfizer-ն ասում է, որ վաղաժամ դադարեցրել է փորձարկումները, քանի որ նախնական արդյունքները չափազանց դրական են եղել: Որպես պրոտեազի ինհիբիտոր՝ Pfizer–ի դեղամիջոցը նախատեսված է՝ արգելափակելու այն ֆերմենտը, որը վիրուսին անհրաժեշտ է բազմանալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button