ԿարևորՀասարակություն

Քննարկվել են ֆրանսահայ համայնքին առնչվող մի շարք հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները և ընդգծել, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայերի երկրորդ հայրենիքն է դարձել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսահայ համայնքին առնչվող մի շարք հարցեր, համայնքային ներկայիս զարգացումները, հայերի դերն ու ներգրավվածությունը Ֆրանսիայի հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Դեսպան Լույոն հատկապես կարևորել է գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատանքի անցնել ՀՀ կառավարությունում: Ընդգծվել է, որ ֆրանասահայ մասնագետները ևս ներկայացված են ծրագրում: Համայնքը ներկայացուցիչ ունի նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում:

Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի մյուս ծրագրերը ևս՝ Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը, սփյուռքի քարտեզագրման ծրագիրը, խոսեց նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման մասին:

Հանդիպման ավարտին կողմերը ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Ցուցադրել ավելի
Back to top button