ԿարևորՔաղաքական

Վարուժան Ներսեսյանն ու Վենդի Մորթոնն անդրադարձել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

Նոյեմբերի 4-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Դեսպանը եւ նախարարն ընդգծել են նշված կարեւորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում եւ վերաբերվում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաեւ այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Վարուժան Ներսեսյանը եւ Ուենդի Մորթնն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։

Նախարարի խնդրանքով՝ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի եւ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական եւ բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահություն շրջանակներում։

Դեսպանը եւ նախարարը նաեւ քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։

Ցուցադրել ավելի
Back to top button