ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտի կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ավարտման փուլում են

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում՝ նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում, ավելի քան 150 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում են «Քարավան» ՍՊ և «Ճանշին» ՓԲ ընկերությունները։

«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքներին: «Քարավան» ՍՊ ընկերության աշխղեկ Կոմիտաս Հարությունյանն ասել է, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2019 թվականին:

«Մեր ընկերության կողմից կառուցվում է 110 բնակարան: Շենքերը բաղկացած են 6 հարկից: Ըստ կառուցվող 13 մասնաշենքերի՝ բնակելի հարկերը բաղկացած են 5 և 6 հարկերից, իսկ մեկ հարկը կլինի նկուղային, որը նույնպես համարվում է բնակելի:

Նոր թաղամասը կունենա խաղահրապարակներ, փոքր մարզադաշտ, զբոսանքի համար կանաչապատ գոտիներ և բաց ավտոկայանատեղի»,- ներկայացրել է Կ. Հարությունյանը և հավելել՝ մոտ 30 բնակարան արդեն պատրաստ է և դեկտեմբերի 1-ից կտամադրվի բնակիչներին:

Շինաշխատանքներում ներգրավված են ընկերության շուրջ 50 շինարարներ, ովքեր աշխատում են մինչև ուշ գիշեր՝ ամեն ինչ ըստ նախատեսվածի հասցնելու համար:

«Ճանշին» ՓԲ ընկերության ինժեներ Վովա Աղաբաբյանը տեղեկացրել է, որ նոր թաղամասում ընկերությունը կառուցում է 4 բնակելի շենք՝ բաղկացած 2 և 3 սենյականոց 43 բնակարաններից:

Մինչև նոյեմբերի վերջը 2 շենքի շինաշխատանքները, ըստ նախատեսվածի, կհասցվեն ավարտին:

Ցուցադրել ավելի
Back to top button