ԿարևորՄշակույթ

Ջազային ընտանիք՝ Դավիթ Մելքոնյանն ու Աննա Կոստանյանը մեկ բեմում

Հայաստանի պետական ջազ- նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց  սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի Personal Opinion խորագրով համերգային նախագիծը։ Համերգի հիմնական գաղափարն է՝  հանդիսատեսին մատուցել հայաստանյան ժամանակակից ջազ երաժշտություն:

Ճարտարապետների Միության դահլիճի բեմում ջազն է  տիրում։  Հայաստանի պետական ջազ նվագախումբը   սկսել է համերգների շարք իրականացնել։  Մեկնարկը տրվեց սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի Personal Opinion խորագրով համերգային նախագիծով։

Մոտ երկու ժամ  հնչեցին  հեղինակային մոդեռն ջազային ստեղծագործություններ, հայ անվանի կոմպոզիտորիների և՛ հայտնի, և՛ մոռացված երգեր՝ մշակված, նոր ոճով, ժամանակից ջազ երաժշտության միտումներին համապատասխան։

Դավիթի հետ նույն բեմում կինն  է՝ Ջազային երգչուհի Աննա Կոստանյանը։ Աննան ասում է  այս համերգները նաև ճանաչողական բնույթ ունեն։

«Պետական ջազ նվագախմբի տղաները  տարբեր կազմերում ելույթ են ունենում  հիմնականում ակումբներում։ Եվ այս խմբերին տալ հնարավորություն մեծ բեմում լինելու շատ կարևոր  է»

Ջազային ընտանիքը մասնագիտական վեճեր շատ է ունենում,բայց Աննան  նշում որ այդ ամենը մնում է   տան պատերի ներսում,իսկ արդեն բեմում նրանք  գեղեցիկ  արվեստ են  ներկայացնում։

«Երգերը որոշում եմ ես,քանի որ երգչուհին ինքը միտք է արտահայտում։ Եվ եթե այդ միտքը բառերը հոգու հետ  ուև եթե այդ միտքը բառերը քո հուգու հետ չեն կապվում ապա դժվար է հոգի տալ այդ երգին»։ 

Կար ժամանակ երբ հնչում էր այս արտահայտությունը՝ «Քաղաքը ջազ է լսում»։ Սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը  նկատում է,ոչ միայն  ջազը՝ այլ    երաժշտություններն էլ են պակասել։

«Արվեստը դա մեր իրականության հայելին է,ինչքան մեզ հայելու մեջ նայենք այդքան շատ կկրթվենք ու կզարգանանք»

Դավիթը նշում է, այս համերգները  պետք է տարանջատել  ժամանցից։  Համերգը  այլ շփման ու գաղափարների փոխանակման վայր է։

«Երբ հասարակության մեծ մասը կսկսի համերգը ինտելեկտուալ միջոցառում կտարանջատի  ժամանցից, ռեստորանից այ էդ ժամանակ շատ ավելի ամուր կլինենք»։

Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար  Արմեն Հյուսնունցը ասում  է ,որ բացի  նվագախմբի երաժիշտներից բեմում կլինեն նաև այլ երաժիշտներ։

Իսկ հաջորդ համերգը  կլինի շատ հետաքրքիր՝ երբևէ Երևանում չի եղել նման Բեմում կլինեն 8 տրոմբոնահարներ։

Ցուցադրել ավելի
Back to top button