ԿարևորՄշակույթ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։ Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը։ 

Այսօր ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թ. Դիլիջանում։ Ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են  «Օգոստոս» (1976թ․), «Մեր մանկության տանգոն» (1984թ․), «Տեր Ողորմեա» (1996թ․) և այլն։ Մահացել է 2021 թ. հունվարի 2-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button