ԿարևորՀասարակություն

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

90 տարեկանում կյանքից հեռացել է  ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ժենյա Ներսիսյանը կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման

Ցուցադրել ավելի
Back to top button