ԿարևորՄշակույթ

«44» խորագրով համերգ՝ ի խոնարհում պատերազմի հերոսների

Նոյեմբերի 9-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «44» խորագրով համերգ՝ ի խոնարհում 44-օրյա պատերազմի հերոսների։ Համերգին ելույթ կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա)։

44 օր դժոխք, 44 օր, երբ կյանքի ու մահվան պատկերացումներն իսպառ փոխվեցին։ Արցախյան պատերազմն անվերադարձ կերպով փոխեց մեր կյանքի ընթացքը՝ իր հետ բերելով անհաղթահարելի դժվարություններ ու խնդիրներ։ 44 օր, որոնք ամեն ինչ փոխեցին։

Աշխարհահռչակ թավջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սևակ Ավանեսյանը իր ձեռքը վերցրեց երաժշտական գործիքն ու արտերկրից ժամանեց հայրենիք՝ միանալու հայրենիքի պաշտպանության գործին:

«44» խորագրով համերգին առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ Սևակի և «Տաղարան» համույթի համար գրված «Ձայն Հիշողության» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա)։ Կհնչի նաև Շարաֆյանի «Հայաստան»-ը՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, ինչպես նաև 2 մաս թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից։ Երեկոյին կներկայացվեն նաև Լ .Բոկերինիի կոնցերտ թիվ 7 և «Սասնա պար» (Մարտին Ուլիխանյանի մշակմամբ) ստեղծագործությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button