Հատվող եթեր

Անվանի բժշկի անձնական հավաքածուն բացառիկ թանգարանի հիմքը դրեց․ «Հատվող եթեր»

Հայ անվանի բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվում է ռուսական արվեստի թանգարանը՝ դառնալով մեր մայրաքաղաքի սիրելի մշակութային օջախներից մեկը: Բացառիկ և հարուստ հավաքացուն հետագայում դարձավ մեծ գիտնականի՝ Արամ Աբրահամյանի պատմական հայրենիքի հպարտությունը:

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը Հայաստանի միակ թանգարանն է, որտեղ հավաքված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» նկարիչների աշխատանքները։ Ականավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն այդ ժամանակը համարել է ռուսական «մշակութային վերածնունդը»:

Թանգարանում ներկայացված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման ռուս անվանի վարպետների ստեղծագործություններ, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար, ինչպես նաև հայ նշանավոր նկարիչների աշխատանքեր:

Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի իրականացնում է մշակութային, գիտական և կրթական գործունեություն՝ մեծ ուշադրություն դարձնելով կրթամշակութային միջոցառումներին. կազմակերպում է ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ:

Զրույց Ռուսական արվեստի թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Օվսաննա Հարությունյանի հետ:

Back to top button