15 րոպեն քիչ է

Ալեքսանդր Սպենդիարյան. առաջին հայ ժողովրդական արտիստը, հանճարեղ կոմպոզիտորն ու իրավաբանը․ «15 րոպեն քիչ է»

Պարո՛ն Վարդազարյան,- ասաց Ռուբեն Մաթեւոսյանը։
-Այո’, պարոն Մաթեւոսյան,- միանգամից վրա բերեց Մարտին Վարդազարյանը։
-Լուրջ խնդիր է, մենք պետք է մի շատ կարեւոր մարդու ներկայացնենք։
-Ռուբի՛կ ջան, իսկ մեր ո՞ր խնդիրը լուրջ չի եղել եւ մենք չենք ներկայացրել լուրջ մարդկանց։
-Հա՜, ճիշտ է, բայց մենք պետք է ներկայացնենք հանրապետության առաջին ժողովրդական արտիստին, առաջին բեմադրված օպերայի հեղինակին, օպերային թատրոնն իր անունով կրողին…
-Դե՛, էլ արդեն ամեն ինչ ասացիր, բոլորն արդեն իմացան, որ ո՛չ քո մասին է, ո՛չ իմ, Ռուբի՛կ ջան։
-Նրա անունն է, Ալեքսանդր Աֆանասեւիչ Սպենդիարյան։
-Բայց հայերեն Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան։

Երաժշտական ունակությունները, պատմում է Ռուբեն Մաթեւոսյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը ժառանգել է մորից, որ հաճախ էր դաշնամուրով հայկական եւ թաթարական երաժշտություն նվագում։

«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են խոսել հայ ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի մասին։

Back to top button