ԿարևորՀասարակություն

Շուրջ 80 տարի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը

Ավարտվել են Արթիկի Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը:

Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել է նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը: Պետություն-համայնք համագործակցության արդյունքում օրերս ավարտվել են 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։

Նեղլիկ, որոշ հատվածներում տեղանքով պայմանավորված թեք, իսկ ձմռան ամիսներին՝ դժվարանցանելի փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 65 տոկոսը տրամադրեկ է պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում բարելավվել է մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի այդ, սալիկապատվել են նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Ճանշին» ՓԲԸ կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button