Բիզնես բանաձև

Մասկն ու ՄԱԿ-ը վիճում են սովը փողով հաղթահարելու հարցի շուրջ․ «Բիզնես բանաձև»

Ինչպե՞ս 6 միլիարդ դոլարով կլուծվի աշխարհում սովի խնդիրը. միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստ է տրամադրել գումարը, եթե Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայացնի կոնկրետ գործողությունների ծրագիր:

Նավթ սպառող խոշոր երկրները ՕՊԵԿ պլյուս կազմակերպությանը փորձում են համոզել, որ աշխարհում ավելի շատ նավթ արդյունահանվի: Թեև ածուխին և գազին զուգահեռ թանկանում է նաև նավթը, բայց դրանից ստացվող վառելիքի տեսակներն առայժմ մատչելի են համարվում:

Մեծ քսանյակի երկրները համաձայնել են միասնական կորպորատիվ հարկ կիրառել:Անդրազգային կորպորացիաների եկամուտը կհարկվի ոչ պակաս, քան 15%-ով։ Դրա շնորհիվ կորպորացիաներն այլևս չեն կարողանա թաքնվել հարկային օազիսներում:

2050թ.-ին Համաշխարհային օվկիանոսում ձկան պաշարներից ավելի շատ պլաստիկի պաշար կհայտնաբերվի, եթե երկրները չնվազեցնեն մոլորակի աղտոտման մակարդակը:

Կորոնավիրուսի պատճառով աշխարհում աճել է սննդի առաքման ծառայությունների թիվը: Դրանք պլաստիկե տարաներ և սպասք են օգտագործում՝ ավելացնելով պլաստիկե թափոնների ծավալը։

Ցուցադրել ավելի
Back to top button