ԿարևորՀասարակություն

Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97 են պատվաստված

Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97 են պատվաստված: Կառավարության այսօրվա նիստում այս թվերը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով որ կա մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում:

«Բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին»,-ասել է նա:

Իսկ մահճակալային ֆոնդը մոտ 3120 է, տարվում են նաև աշխատանքներ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու համար: Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով:

«Իհարկե դպրոցական արձակուրդների երկարաձգումը և բուհերում դասերի  առցանց տարբերակին անցումն արդեն դրական միտումներ են ցույց տալիս, հիվանդացության և վերարտադրության տոկոսի առումով  նվազում ունենք, ինչը կարտացոլվի հաջորդ շաբաթվա թվերում»,-ասել է նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button